211652_close_icon
views-count23594 դիտում article-date 21:10 04-03-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։ Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր