62135 դիտում
10:43 25-06-2023
Գեղարքունիքի մարզի պարեկները իրականացրեցին ուժեղացված ծառայություն, որը կրել է «Օրինախախտը Սևանում չպետք է զգա իրեն, ինչպես ձուկը ջրում» անվանումը․ փրկվել են կյանքեր, հայտնաբերվել են «ոսկե» համարներով օրինախախտ «ոսկե» վարորդներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայությունը՝ ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի, և ՀՀ Ճանապարահային ոստիկանությունը՝ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ, ամառային սեզոնի հետ կապված անցել են ուժեղացված ծառայության։
Գաղտնիք չէ, որ ամռան ամիսներին քաղաքացիների հոսքը դեպի մարզեր, հիմնականում՝ Գեղարքունիքի և Տավուշի, ավելանում է, ինչի համար էլ երեկ ՊԾ պետ Ա․ Խուդինյանի հանձնարարականով՝ հաշվի առնելով նաև, որ օրը շաբաթ է ու հանգստյան օր, և շաբաթ-կիրակի ավելի շատ է քաղաքացիների հոսքը դեպի Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր, ՊԾ Գեղարքունիքի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն, որը կրել է «Օրինախախտը Սևանում չպետք է զգա իրեն, ինչպես ձուկը ջրում» անվանումը։
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ պարեկները ժողովրդին հայտնի Սևանի նախկին «ԳԱԻ պոստի» մոտ հանձնարարականներ ստացան Ա․ Մարտիրոսյանի կողմից և մեկնեցին ծառայության։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծառայությունը իրականացվեց Սևանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում և Գեղարքունիքի մարզն ընդգրկող գյուղական համայնքներում։
Հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց ավտոմեքենաները եղել են թաղանթապատված (հիմնականում՝ ոսկե երիտասարդներ գոլդ համարանիշներով ու թանկարժեք ավտոմեքենաներով), հայտնաբերվել են նաև առանց վարոդական իրավունքի տրանսպորտային միւջոցներ վարած վարորդներ, ոչ սթափ, առանց ԱՊՊԱ ունենցող վարորդներ։
Ուժեղացված ծառայության շնորհիվ, երեկ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար։ Իսկ ոչ սթափ վիճակում ավտոմեքենաներ վարած վարորդները առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեն Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին, քանի որ գաղտնիք չէ, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդը «պոտենցիալ մարդասպան» է։ Իսկ հանրապետությունում եղել են բազմաթիվ ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, որոնց մեջ մեծ թիվ է կազմել այն հանգամանքը, որ վարորդը եղել է ոչ սթափ։
Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունը շարունակում են նույն տեմպով իրենց աշխատանքը և հորդորում վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
Նմանատիպ նյութեր
9905 դիտում
18:31 27-03-2014
Օրինախախտ վարորդը «գոլդ» համարնիշներով «սպիտակ նժույգով» իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում