89083 դիտում
10:40 04-03-2020
Արաբկիրի ոստիկանների և քննիչների համատեղ աշխատանքը տվել է իր արդյունքը. հայտնաբերվել է տներ թալանողների խումբ, քննությունը վարում է Արաբկիրի քննչական բաժինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ բնակարանային գողություններ, այդ թվում՝ խմբակային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ Համարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ ոստիկանության Արաբկիրի, Կոտայքի բաժինների, ինչպես նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն էր կատարվում Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քանի բնակարանների ու տների գողութունների փաստով խմբի կազմում ընդգրկված կասկածյալը քննչական խմբին մատնացույց էր անում այն վայրը, որտեղից կատարել էր գողությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված խումբը մոտ 10 գողություններ է կատարել Երևանի Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզում։
Խմբի բոլոր անդամները ՀԿԳ ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+