ՀՀ վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան.ընթանում են բանակցություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Վրաստանի վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ն. Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դիմավորման արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կքննարկեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը։
Այս պահին տեղի են ունենում հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով։