211652_close_icon
views-count6588 դիտում article-date 09:13 03-03-2020

Երեկ իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. կորոնավիրուս չի ախտորոշվել. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2571471563173223]էջում [/url]գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր