211652_close_icon
views-count1440 դիտում article-date 09:16 03-03-2020

Կորոնավիրուսը չի խանգարի. Արցախում քարոզարշավն ու ընտրությունները չեն հետաձգվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, ինչը հասարակության մոտ առաջացրել է որոշակի տագնապային իրավիճակ. ներկայումս իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ համաճարակային իրավիճակից խուսափելու համար և ընթացքը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում: Այստեղ ևս խնդրահարույց է վիրուսի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քարոզարշավի ժամանակահատված է, զանգվածային միջոցառումներ ու հանդիպումներ են իրականացվում, որոնք վիրուսի հնարավոր տարածման առումով լրացուցիչ խնդիրներ ու լարվածություն են առաջացնում: «Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր