Աֆրիկայի ազգերի գավաթը չի հետաձգվի էբոլա վիրուսի պատճառով
Չնայած աֆրիկյան երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի, այդուհանդերձ ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթը չի հետաձգվի:
Մրցաշարը տեղի կունենա հունվարի 17-ից մինչև փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում: Առաջնությունը նախատեսված է անցկացնել Մարոկկոյում, սակայն այն կարող է տեղափոխվել մեկ այլ երկիր, եթե տվյալ երկիրը պաշտոնապես հրաժարվի իր մոտ անցկացնել մրցաշարը:
Հիշեցնենք, որ կազմակերպիչները առաջնությունը հետաձգելու խնդրանքով դիմել էին Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիային: Մարոկկոյում դեռևս Էբոլայի վիրուս չի հայտնաբերվել, սակայն Ազգերի գավաթում կարող են մասնակցել նաև այն երկրները, որտեղ գտնվում է վիրուսի օջախը: Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան մինչև շաբաթ օրը կսպասի Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական նամակին: