«Ռոմայի» 4-րդ գոլը գրանցվել է Մխիթարյանի հաշվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 4-3 հաշվով առավելության [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148714/]հասավ[/url] «Կալյարիի» նկատմամբ:
Հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ 81-րդ րոպեին «Ռոմայի» խփած գոլը ի սկզբանե գրանցվել էր Ալեքսանդր Կոլարովի անվան դիմաց, թեպետ տպավորություն կար, որ հայ ֆուտբոլիստը հետևած փոխանցումից հետո հասցրել էր փոքր-ինչ շեղել գնդակի ուղղությունը:
Եվ ահա Իտալիայի առաջնության պաշտոնական էջը 4-րդ գոլի հեղինակ է նշել
Մխիթարյանին: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի: