Իտալիա. «Ռոմայի» առաջին հաղթանակը, Մխիթարյանի առաջին գոլն ու հաջող մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շատ հաջող ստացվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայի» կազմում՝ Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Սասուոլոյի» հետ խաղում:
Արդեն առաջին խաղակեսում հռոմեացիները 4 անպատասխան գնդալ խփեցին հյուրերի դարպասը: Երրորդ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը: Սա նրա առաջին գնդակն էր Ա սերիայում:
Երկրորդ խաղակեսում «Սասուոլոն» իր մեջ ուժ գտավ շարունակել պայքարը և Բերարդիի դուբլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 4:2. «Ռոման» առաջին հաղթանակը տարավ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական: