211652_close_icon
views-count4200 դիտում article-date 15:00 02-03-2020

Հայաստանում առաջիկա օրերին արևառատ և տաք օրեր են սպասվում

Հայաստանում առաջիկա օրերին արևառատ և տաք օրեր են սպասվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,- նշում է Սուրենյանը: ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0003194001583145202248539.jpg[/img] Երևանում մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0491590001583145230953407.jpg[/img]

Նմանատիպ նյութեր