211652_close_icon
views-count33926 դիտում article-date 13:00 03-10-2017

Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունն իր տաք և արևառատ օրերով. Գագիկ Սուրենյան

Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունը իր տաք և արևառատ օրերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ԱԻՆ կայքում նշվում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0203298001507021175854356.jpg[/img] Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/075916800150702118339651.jpg[/img]

Նմանատիպ նյութեր