2577 դիտում
10:11 02-03-2020
Հունաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է սիրիացի փախստականների հոսքի պատճառով. Ստելիոս Պետսաս
Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ իր երկրի ազգային անվտանգությունը ներկա պահին վտանգված է սիրիացի փախստականների անօրինական հոսքի պատճառով, հաղորդում է Ria Novosti-ն։
«Նման պայմաններում իրավիճակը իրենից ներկայացնում է մի տեսակ ակտիվ, լուրջ, բացառիկ ու ասիմետրիկ սպառնալիք՝ երկրի ազգային անվտանգության համար»,-ասել է նա։
Պետսասի խոսքով՝ վերջին օրերին իրականացվում է մարդկանց տեղափոխման միջոցով անսպասելի, զանգվածային, կազմակերպված ու համակարգված ճնշում՝ Հունաստանի ցամաքային ու ծովային սահմանների վրա։
Նաև ընդգծել է, որ Հունաստանը միանշանակ կիրառելու է իր սուվերեն իրավունքը և սահմանադրական պարտավորությունը՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Բացի այդ, դիմելու են Frontex-ին (Արտաքին սահմաններից պաշտպանելու եվրոպական գործակալությունը)՝ պահանջելով, որպեսզի RABIT ստորաբաժանումներ (ԵՄ արագ արձագանքման սահմանապահ ուժեր) տեղակայվեն Հունաստանի արտաքին սահմաններին, որոնք հարում են ԵՄ սահմաններին։
Նմանատիպ նյութեր
3367 դիտում
20:43 15-08-2016
Ավստրիայում փախստականների մեծ հոսքի պատճառով արտակարգ դրություն կսահմանվի
1204 դիտում
11:17 18-09-2015
Խորվաթիան փախստակաների հսկայական հոսքի պատճառով փակել է Սերբիայի հետ բոլոր սահմանային անցակետերը
Այս բաժնից
1090 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1051 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1069 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն