1015 դիտում
23:37 21-04-2024
ՀՀ իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։
Ըստ այդ պայմանավորվածության, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի սահմանազատումն Ադրբեջանի հետ համարվելու է վերջանական՝ անկախ ամբողջ սահմանի հետագա սահմանազատման գործընթացի ավարտից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ են անցնելու ստարատեգիական կարևորություն ունեցող տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ Զինված Ուժերի վերահսկողության ներքո: Այդ չորս գյուղերի հատվածում մեր զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են ադրբեջանական սահմանապահ զորքերին: Բացի այդ, ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու տեղի բնակչության համար կենսական ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները այս միակողմանի զիջմանն են գնում այն պարագայում, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներից։
Նման հատվածական սահմանազատումն անընդունելի է, քանի որ այն նշանակում է միայն միակողմանի զիջումներ ադրբեջանական կողմին։ Սահմանազատման գործընթացը պետք է սկսվի ոչ թե փաստացի տարածքային փոփոխություններից, այլ սահմանի բոլոր հատվածների սահմանազատման հերթականության որոշումից, դրանք սահմանազատելուց և միայն դրանից հետո տեղանքի վրա սահմանագծման փոխադրումից։
Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ այս խնդրի լուծումից հետո անդրադառնալու է այսպես կոչված անկլավների վերադարձման խնդրին։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները նույն «հիմնավորմամբ» այդ տարածքները, որոնք իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածք են, նույնպես հանձնելու են Ադրբեջանին։ Տավուշի հատվածում դա նշանակելու է, որ սահմանամերձ գյուղերը հայտնվելու են ադրբեջանական շրջապատման մեջ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։
Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն՝ հղելով պայմանավորվածության այն կետին, ըստ որի կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Սա բացահայտ աչքակապություն է, քանի որ նույն պայմանավորվածության տեքստում խոսվում է այն մասին, որ ապագա խաղաղության պայմանագրում կարող են նախատեսվել այլ կարգավորումներ։
Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել, որ սահմանազատման գործընթացում ինքն առաջանորդվելու է ոչ թե միջազգային իրավունքով, այլ «արդարության» սկզբունքով։
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սահամանզատման գործընթացում չափազանց կարևոր է սահմանների օպտիմիզացիան, որի նպատակն է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող տրանսպորտային, մելիորացիոն,կոմունալ ենթակառուցվածքների գործունեությունը, պաշտամունքային նշանակության օբյեկտների պահպանումը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում խաթարվելու են բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս արժեքները։
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի է հայտարարել, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը չհանձնելու դեպքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, հավաքական Արևմուտքը անթաքույց հրճվանքով է ողջունում 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման պայմանավորվածությունները։ Առավել քան ակներև է, որ նման գործընթացը չի կարող հանգեցնել երկու երկրների միջև արդարացի և կայուն խաղաղության հաստատմանը։
Ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրության, հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն, սակայն դրա տեքստը չի հրապարակվել։
ՀՀԿ դիրքորոշումը սահմազատման հետ առնչվող գործընթացների վերաբերյալ հստակ արտահատված է Ազգային Ժողովում վերջերս ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագծում, որը մերժվեց իշխող խմբակցության կողմից․
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի «ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017թ.) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն հիմնարար սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն:
2. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման նպատակով կարևորագույն նախապայմաններ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսաների դադարեցումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը որևէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև կանխորոշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը»:

Նմանատիպ նյութեր
2209 դիտում
23:34 27-06-2021
Բոլորը փորձելու են լուծել իրենց խնդիրները՝ հաշվի չառնելով մեր երկրի գոյությունը. Բորիս Նավասարդյան
Այս բաժնից
1492 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
601 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
880 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել