3367 դիտում
20:43 15-08-2016
Ավստրիայում փախստականների մեծ հոսքի պատճառով արտակարգ դրություն կսահմանվի
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ փախստականների մեծ հոսքի պատճառով սեպտեմբերի 6-ին կքննարկվի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը:
Ըստ կանցլերի տեսակետի՝ վերջին մի քանի ամսում փախստականների հոսքը կրճատվել է, սակայն պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, քանի որ, եթե փոխվի իրավիճակը Թուրքիայում և Հյուսիսային Աֆրիկայում, ապա փախստականների հոսքը կմեծանա:
Նշենք, որ հունվարին Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կրճատել փախստականների մուտքը մինչև 37 հազար մարդ: Վերջին 6 ամսվա ընթացքում երկրում ապաստան է գտել ավելի քան 22 հազար փախստական:
Նմանատիպ նյութեր
9746 դիտում
14:13 01-02-2020
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն կսահմանվի
2574 դիտում
10:11 02-03-2020
Հունաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է սիրիացի փախստականների հոսքի պատճառով. Ստելիոս Պետսաս
Այս բաժնից
1057 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1015 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1042 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն