211652_close_icon
views-count2862 դիտում article-date 12:18 01-03-2020

«Մարտի 1-ի» զոհերի հիշատակի երթը չեղարկվում է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ չեղարկվում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված երթը: Վարչապետի գրառումը՝ ստորև. «Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։ 2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ 3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ 4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։ 5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»։

Նմանատիպ նյութեր