211652_close_icon
views-count20935 դիտում article-date 11:31 01-03-2020

Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել. Վահան Արծրունի

Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար: Այս մասին գրել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին: «Իրանից եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին: Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել: Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել: Ոչ ոք... սա հանցավոր թեթևամտության հետևանք է: Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար: «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր