2399 դիտում
10:50 18-06-2016
Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին. Վահան Արծրունի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հեղինակ կատարող Վահան Արծրունու հետ զրուցել ենք Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ Մոսկվայի «զարմանքի», հայկական կողմի արդարացումների և 21–րդ դարում նմանատիպ արձանների տեղադրման պատճառների մասին։
[b]- Պարոն Արծրունի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մոսկվան նման կերպ արձագանքեց Գ. Նժդեհի արձանի տեղադրման փաստին։[/b]
- Խորը բաներ չէի փնտրի, ինձ վրա մեծ տպավորություն չի գործել իրենց այդ հայտարարությունը։ Ըստ երևույթին զեկուցել են, թե ֆաշիստական բաներ կան, սրանք էլ արձագանքել են։ Անհետևանք հայտարարություն է. հո արձանը չե՛ն հանելու։
[b]- Ըստ էության, կարո՞ղ ենք պնդել, որ բացահայտ խառնվում են Հայաստանի ներքին գործերին։[/b]
- Իսկ ո՞ր պարագայում մեր ներքին գործերին չեն խառնվում։ Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին։ Միշտ էլ խառնվել են, ու որոշ հարցերում նույնիսկ անհասկանալի է մեր անկախությունը որտե՛ղ է սկսվում, որտե՞ղ է ավարտվում։
[b]- Պաշտոնական մակարդակով արդարացումները նորմա՞լ եք համարում։[/b]
- Իհարկե նորմալ, էլ ո՞նց պետք է իրենց պահեին։ Ինչ-որ ձևով պետք է արդարանան, չէ՞, իրենց շեֆերի պռաջ։ Դա էլ է անհեթեթություն, էլի։ Եվ իրենց հայտարարությունն է անհեթեթություն, և մերոնց արդարանալը։ Ընդհանրապես, երկրորդ արձան տեղադրելն է անհեթեթություն։ Ի՞նչ է նշանակում նույն քաղաքում նույն մարդու երկու արձան կանգնեցնել։ Նման բան կար Սովետի ժամանակ, երբ ամեն քայլափոխին Լենինի արձանն էր դրված, ու բոլորս ձանձրացել էինք։ Այս պարագայում ինչո՛վ է պայմանավորված Նժդեհի երկրորդ արձանը, երբ առաջինը կա Երրորդ մասում։ Ինքներդ ո՞նց եք դա բացատրում։
[b]- Դե, ինչ-որ մարդիկ որոշում են, տեղադրում են, հետո էլ արդարանում են։[/b]
- Այո, այդպես է։ Նույն մարդիկ, որոնք տեղադրում են արձանը, նաև արդարանում են։ Այնքան անհեթեթ արձաններ կան Երևանում, որ նույնիսկ գեղարվեստական արժեքին չեմ անդրադառնում։ Նման առիթներ ստեղծել, որպեսզի հանրությունը հեգնի Նժդեհին, նշանակում է նվազեցնել նրա պատմական դերն ու նշանակությունը։ Մանավանդ որ, ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում Նժդեհի գաղափարներն են։ Ես կարծում եմ չմտածված բան է։ Իրենց հայտարարած այդ մրցույթը, ընտրությունը, հետո՝ արձանը, որի զոդման կարերը երևում են... այնքան խնդիրներ կան, որ նայում, ասում ես դե լավ, կանգնեցրել, կանգնեցրել եք։ Ռուսաստանի ռեակցիան, սրանց պատասխանները, լա՛վ էլի...»
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5069 դիտում
13:26 05-08-2018
ԱՄՆ-ի գործերին խառնվում են Ռուսաստանը, Չինաստանը և նույնիսկ Հյուսիսային Կորեան․ պետք է վերջ տանք դրան․ Թրամփ
3020 դիտում
09:43 21-04-2022
ՔՊ-ն ակտիվորեն զբաղված է Ավինյանի PR-ով. Ավինյանի գործերին ոչ ոք, այդ թվում՝ Փաշինյանը չի խառնվում․ «Ժողովուրդ»
1885 դիտում
20:28 06-01-2022
Դեմ եմ հայ զինվորին Ղազախստանի ներքին քաղաքական ընթացքներին մասնակից դարձնելուն. Վահան Արծրունի
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը