211652_close_icon
views-count4699 դիտում article-date 09:49 21-07-2016

Ենթադրենք՝ այս տղերքին փակեցին բանտում, ի՞նչ է փոխվելու մեր կյանքում. Վահան Արծրունի. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երեկ լրարգրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Վահան Արծրունին՝ անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա հարձակմանը, անդրադարձել է ստեղծված իրավիճակում իշխանությունների պահվածքին՝ ասելով. «Իշխանությունն ի՞նչ է առաջարկում։ Ենթադրենք՝ այս տղերքին նեյտրալիզացրին, փակեցին բանտում։ Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում։ Իշխանությունն առաջարկում է վերադառնալ հարաբերությունների այն համակարգին, որոնք տիրում են երկրում, պառլամենտի ուղիղ կեսը՝ գողական աշխարհի հետ կապված, մյուս կեսն ուղղակի մասնակից է երկրում եղած թալանին։ Այդ համակարգի՞ն վերադառնանք։ Ուրիշ ի՞նչ է առաջարկում այս իրականությունը։ Այս բոլոր հարցերն իմ ու ձեր հարցերը չեն։ Այս բոլոր հարցերը կառավարության և իշխանության առաջ հասունացած և կրիզիսի հասած հարցեր են։ Թող իրենք էլ պատասխանեն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր