ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Ես ինչ տամ քեզ իմ սեր»․ Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային արժեքային համակարգ։
Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն), հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գրում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։