211652_close_icon
views-count144965 դիտում article-date 09:56 01-03-2020

Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. 23–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել Renault-ին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային: Opel-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Մինչ տեղում հետաքննիչը աշխատանքներ էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Այդ տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 1-2 մետր հեռավորության վրա գտնվում է վերգետյա անցումը ու եղանակը անձրևային է եղել և Opel-ի վարորդը վերջին պահին է նկատել հետիոտնին, փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և վրաերթի է ենթարկել նրան, ապա բախվել Renault-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր