63261 դիտում
10:50 31-10-2017
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 78-ամյա հետիոտնին, վերջինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Կարեն Շահնազարյանը իր վարած Opel մակնիշի 23 ZZ 007 համարանիշի ավտոմեքենայաով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել Սարկավագի 11 տան բնակչուհի՝ 78-ամյա Զաննան Վարտիկյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և նկատելով այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենան՝ կանգնեցրել է և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մա) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+