211652_close_icon
views-count2485 դիտում article-date 11:03 29-02-2020

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը 1 շաբաթում նվազել է 444 մլրդ դոլարով. Bloomberg

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 444 մլրդ դոլարով։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Վերջինների տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ 500 մարդկանցից լուրջ կորուստներ են կրել Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթսը և LVMH-ի ցանցի նախագահ Բեռնար Առնոն։ Նրանց ընդհանուր կարողությունը նշված ժամանակահատվածում նվազել է 30 մլրդ դոլարով։ Իլոն Մասկը՝ Tesla-ի հինադիրը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակում զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը, 1 շաբաթում կորցրել է 9 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին նոր տիպի կորոնավիրուսի բացահայտման ու համաճարակի մասին։ Հիվանդության հարուցիչը Covid-2019 վիրուսն է։

Նմանատիպ նյութեր