SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում ավելացել է 2 մլրդ դոլարով։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը։
Եկամտի կտրուկ աճը նկատվել է Tesla-ի՝ 2019 թվականի 3-րդ եռամսյակի եկամուտների հրապարակումից հետո:
Այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 22.9 մլրդ դոլար։
Հոկտեմբերի 23-ին էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ վաստակել է 1,86 դոլար մեկ բաժնետոմսի համար: