Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
«Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, նաև՝ փետրվարի 24-ին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=zX0GRTGb4jY&feature=emb_logo]News.am[/url]-ի
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/24/1148166/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր էր եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։