Հակառակորդը գրոհ է ձեռնարկել հարավ-արևելյան զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ, նաև «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ. ՊԲ
                        Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: 
Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


