211652_close_icon
views-count77527 դիտում article-date 15:28 28-02-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը գլխիվաjր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հայտնվելով դաշտում: Վթարի հետեւանքով շրջված Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսատանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր