211652_close_icon
views-count9103 դիտում article-date 19:47 27-02-2020

Սահմանադրական դատարանի 7 դատավորից ոչ ոք չընդունեց իշխանության առաջարկը՝ գնալ վաղաժամ կենսաթոշակի. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/02/27/Dataran/3222168?fbclid=IwAR2K8TKspOXYmTdlLfwv9oEBw3J7hJHTKVVjMPyHGyM61XW0yYESoN6UG8k]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքն ուժի մեջ էր մինչև այսօր, սակայն աշխատանքային ժամի ավարտին Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից, այդ թվում նաև նախագահը, ոչ մի դատավոր չի ընդունել իշխանության առաջարկը, համաձայն որի՝ եթե նրանք հրաժարական տային օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև այսօր, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։ Օրենքը վերաբերում էր մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված դատավորներ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին և Աշոտ Խաչատրյանին։ Այս դատավորները չեն ընդունել չաշխատելու դիմաց վճարվելու վերաբերյալ իշխանության առաջարկը։ Առաջարկի չի վերաբերում Վահե Գրիգորյանին, որն ընտրվելուց հետո աշխատանքի չի ներկայանում։ Սակայն, իշխանությունը սահմանադրական հանրաքվե է նախաձեռնել, և եթե 650000 մարդ կողմ քվեարկի այդ հանրաքվեին այս դատավորների լիազորությունները կդադարեն, սակայն իրավաբանները պնդում են, որ դա անհետևանք չի մնա Հայաստանի համար։ Սահմանադրական դատարանի դատավորների՝ լիազորությունները վաղաժամ չդադարեցնելու վերաբերյալ ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ են արվում: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է, որ նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք և պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՍԴ անդամներին: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գրել է. «Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։ ՍԴ դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է»։ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն էլ գրել է. «7 մարդ ովքեր իրենց կյանքով ու կենսագրությամբ կանգնեցին մեր պետության ու 37 թվականի միջև: 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից: 7 մարդ ում ես չեմ ճանաչում, սակայն նրանց օրինակով ես դաստիարակելու եմ իմ երկու զավակներին: 7 մարդ, ովքեր իրենց կայուն տեղը զբաղեցրեցին հայ իրավագիտության պատմության մեջ: 7 մարդ ովքեր չվախեցան: 7 մարդ ովքեր չկաշառվեցին»:

Նմանատիպ նյութեր