ԱԺ-ն չընդունեց ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու ԼՀԿ-ի առաջարկը
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը:
Առաջարկը չընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Այն նախօրեին ԱԺ նիստում հնչեցրել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Մարուքյանին դուր չէր եկել իրենց խմբակցության անդամների տրված հարցերին նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանելու ոճը:
«Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրում խորհրդարանի հետ չի կարելի այդպես վարվել»,- ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մբակցությունը կողմ է քվեարկելու այդ առաջարկին, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: