Ռոբերտ Լևանդովսկին կոտրվածք է ստացել
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Չելսիի» հետ առաջին խաղում (3:0):
31-ամյա լեհի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի հատվածում ոսկրի կոտրվածք: Մոտ 10 օր նա գիպսով կլինի, որից հետո կսկսվի ապաքինման կուրսը:
Սպասվում է, որ խաղացողը բաց կթողնի մոտ 1 ամիս: Լևանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: Գոլ+փոխանցում հաշվարկով նա առաջատար է նաև Չեմպիոնների լիգայում: