184976 դիտում
20:31 22-10-2020
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. «գլխի բաց կոտրվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, ստորին վերջույթների շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղայի դի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սոթք գյուղի վարչական տարածքում գտնվող՝ Կոլիկ Շահսուվարյանին պատկանող կարտոֆիլի դաշտում նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Մ.-ն իր կողմից օգտագործվող «KD» մակնիշի թրթուռավոր տրակտորը կայանված վիճակում հեռնամասին կցված արտում կարտոֆիլ քանդելու սարքի երկաթյա շղթաները յուղելուց հետո նստել է տրակտորը շահագործելու, որից հետո շրջվել և տեսել է, որ սարքավորման երկաթյա շղթան փաթաթվել է համագյուղացի, 13-ամյա Նիկոլայ Ս.-ի հագուստից, ինչի հետևանքով նա հայտնվել է պտտվող մեխանիզմի մեջ:
Ստացված վնասվածքներից Նիկոլայ Ս.-ն տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ երեխայի մոտ ախտորոշվել է «գլխի բաց կոտրվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, ստորին վերջույթների շրջանի պատռված վերքեր, կլինիկական մահ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարտոֆիլի դաշտը պատկանում է Սոթք գյուղի վարչական շրջանի ղեկավարին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1555 դիտում
18:48 20-01-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (19.01.2025 թ․)