85238 դիտում
20:10 26-02-2020
ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար Սերոբ Հարությունյանի լիազորությունները կասեցվել են. գործը ՀՔԾ-ո՞ւմ է. ArmDaily.am
[url=http://armdaily.am/?p=81719&l=am&fbclid=IwAR2IgEUuhHrVZmJNoCiNth29MB-9JmwyGotDI_HZjqoGXsh1fXo1SiHdICc]ArmDaily.am[/url]-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար Սերոբ Հարությունյանի լիազորությունները կասեցվել են։ Պատճառները մի քանիսն են, մասնավորապես վերջինիս կապերը քրեական աշխարհի առանձին ներկայացուցիչների հետ, կոնկրետ քրեական գործերով արտահոսքը եւ այլն։
Ահավասիկ, վերջին դեպքը քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործն է, որով ինչ որ արտահոսքեր են եղել։ Թե կոնկրետ ինչ արտահոսք է եղել այս գործով մեր աղբյուրը չհայտնեց։ Հարությունյանի՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, մասնավորապես՝ Լենինականցի Սուրոյի, Զապի, սակայն այդ կապերի բացահայտումն, ըստ ամենայնի, իրականություն է դարձել այժմ, քանի որ Հարությունյանն այլեւս նախկին դիրքը չունի։
Հիշեցնենք, որ Հարությունյանը ԱԱԾ-ում անցել էր ծառայության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք։ ԱԱԾ-ում Սերոբ Հարությունյանի գործունեության վերաբերյալ ծառայողական քննություն է կատարվել, այնուհետեւ կասեցվել են նրա լիազորությունները եւ նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ պետք է որոշվի քրեական գործ հարուցելու հարցը լիազորությունները վերազանցելու հոդվածով։ Սերոբ Հարությունյանի հեռախոսահամարն անհասանելի է, նրանից մեկնաբանություն չհաջողվեց ստանալ։ ՀՔԾ-ից հայտնեցին, որ նման գործ իրենց վարույթում չկա։
Չի բացառվում, որ նյութերը ուղարկած լինեն, սակայն դեռևս համակարգ մուտք եղած չլինեն կամ դեռ դրանցով որևէ դատավարական գործողություն սկսված չլինի։ ԱԱԾ-ից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին։ Գրավոր հարցման պատասխանն ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք։
Նմանատիպ նյութեր
703 դիտում
13:46 09-10-2020
ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը ևս ազատվեց աշխատանքից
5258 դիտում
13:29 07-06-2018
Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը. Ն. Փաշինյան
1052 դիտում
16:01 14-02-2019
Բելգիայի հակահետախուզության տնօրենին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Այս բաժնից
598 դիտում
21:45 25-04-2024
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
577 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
502 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին