211652_close_icon

Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը. Ն. Փաշինյան

views-count5525 դիտում article-date 13:29 07-06-2018
Մենք բարոյական պարտք ունենք «Մարտի 1-ի» զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ «Մարտի 1»-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը ներկայացնելիս նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն առանցքային համարեց «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը, ավելին՝ տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին: «Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր