3261 դիտում
20:00 26-02-2020
Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ
Փետրվարի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպեց ԺԺ նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
Դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:
Դեսպանը նշեց, որ «այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձան երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծեցին բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
3200 դիտում
21:20 27-06-2016
Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահի հետ
8324 դիտում
23:10 21-06-2017
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ
Այս բաժնից
484 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
352 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
385 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը