211652_close_icon
views-count3392 դիտում article-date 21:20 27-06-2016

Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահի հետ

Հուլիսի 27-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նորընտիր նախագահ դոկտոր Հադիա Խալաֆ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը: Սիրիայի օրենսդիր մարմնի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, խնդրեց իր և ՍԱՀ ԺԺ նորընտիր անդամների անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ քաղաքական ղեկավարությանը և հայ ժողովրդին: Հադիա Աբբասը բարձր գնահատեց հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների մակարդակը` այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը: Հանդիպմանը նաև մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր