8543 դիտում
23:10 21-06-2017
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ
Այսօր՝ հունիսի 21-ին, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ:
Ողջունելով դեսպանին՝ Հադիա Աբբասը նշեց, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջև քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները և Սիրիայում ՀՀ դեսպանության մեծ ավանդը երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման գործում:
Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ հայ-սիրիական հարաբերութուններում կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը ը` այդ համատեքստում ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի փոխգործակցության կարևորությունը:
Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ժողովրդական ժողովի նախագահին և պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և կարող են բնութագրվել որպես եղբայրական: Սիրիայում Հայաստանի դեսպանը հավելեց, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության ամենաօրհասական շրջանում՝ Հայոց ցեղասպանության տարիներին, և հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը:
Դեսպանն առանձնահատուկ ընդգծեց նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին և 1990-ականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բարեկամ Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը ՝ հավելելով, որ արդի դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն, իր հերթին, փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին:
Դեսպան Փոլադյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ այսօր մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
13:35 27-07-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ
1418 դիտում
20:33 10-02-2015
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
874 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ