211652_close_icon
views-count3494 դիտում article-date 13:24 26-02-2020

«Նա ունի մեծ փորձ». Բակո Սահակյանը բանակի հրամկազմին է ներկայացրել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին: Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր