3507 դիտում
12:32 26-02-2020
«Տարբեր բաներ է գրված եղել. ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյանը՝ «Այո»-ի շտաբի դրամահավաքի մասին
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր [url=https://www.facebook.com/rubenmelikian/posts/10221651175172841]էջում [/url]անդրադարձել է նախօրեին «Այո»-ի շտաբի դրամահավաքին:
Նա, մասնավորապես, նշել է. «Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ Վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»։
Այս երկու նպատակներն էապես են տարբեր։ Օրինակ, առաջին նպատակի համար առավելագույն սահմանաչափը 100 միլիոն դրամն է, իսկ երկրորդը առավելագույն սահմանաչափ չունի։ Հիշենք, որ կազմակերպիչների պնդմամբ՝ հավաքվել է 200 միլիոնից ավել դրամ։
Հետևություն։ Ինչ-որ բան այն չէ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
424 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան