211652_close_icon
views-count239630 դիտում article-date 19:20 25-02-2020

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջի» տակ, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանութան Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր