Ադրբեջանական կողմը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր է եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։
Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից ազերի բաշիբոզուկներն անկանոն կրակոցներ են արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Կոթի գյուղի բնակչուհու կողմից մեզ տրամադրված տեսանյութը։