7700 դիտում
10:42 09-04-2016
Ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել Տավուշի մարզում, հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նմանատիպ նյութեր
5229 դիտում
12:15 14-04-2016
Ադրբեջանական զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել Տավուշում հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
1177 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
820 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին