211652_close_icon
views-count1927 դիտում article-date 09:26 24-02-2020

Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը

Փետրվարի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա էին պատգամավորներ ՀՀ բոլոր մարզերից։ Ժողովը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյից, Գերագույն մարմնից, Բյուրոյին կից Երիտասարդական գրասենյակից և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունից, Արարատ հայրապետական թեմի երիտասարդաց միությունից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից, Հայաստանի պատանեկան միությունից, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական, Քաղաքացու Որոշում, Ազատ Դեմոկրատներ կուսակցություններից, Հայաստանի Երիտասարդական Կառավարությունից, ՍԴՀԿ Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունից։ Պատգամավորական ժողովն իր աշխատանքները շարունակեց փակ դռների ետևում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախորդ երկու տարիների գործունեությանը, ՀՀ-ում տիրող իրավիճակին, հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում երիտասարդների դերակատարությանը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների խնդիրներին։ Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ Կենտրոնական վարչության աշխատանքները։ Անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին՝ ժողովը․ ● վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վճռականությունը՝ շարունակելու ժողովրդավարական, ընկերվարական և ազգային գաղափարների հիմքի վրա արդեն իսկ նախաձեռնած գործընթացները քաղաքական-հասարակական դաշտում ● ընդգծեց Հայաստանի ու Արցախի հանրապետություններում բնակվող, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը ● շեշտեց համահայկական երիտասարդական ներուժն ի շահ հզոր, ժողովրդավար, ընկերվար և միացյալ հայրենիքի կերտման օգտագործելու կարևորությունը Ժողովն ամփոփվեց Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությամբ։

Նմանատիպ նյութեր