211652_close_icon
views-count8821 դիտում article-date 22:21 23-02-2020

Արման Սաղաթելյան. Լրջացեք, տղե՛րք

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լրջացեք, տղե՛րք Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի, հասկացեք, որ էս երկրում ձեզնից փորձառու ու հեռատես մարդիկ կան, որոնք, անկախ ձեր անառողջ ընկալումներից, առաջնորդվում են բացառապես պետության շահով, որոնք ձեզնից շատ գիտեն, իսկ չիմացածը չեն խորշում հարցնել ավագներից: Դուք երեկ պնդում էիք, թե «...վերահսկում եք իրավիճակը...», «...իրավիճակը անհարկի եւ արհեստական լարում են…», «81.160.000 բնակչությամբ Իրանում գրանցվել է հիվանդության 14 եւ մահացության 4 դեպք..», ու հարցադրումներ էիք անում՝ «...ով եւ ինչի համար է տարածում այդ խուճապը…»: Մինչդեռ ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան: Դե եթե «սահմանային ուժեղացված ռեժիմը», «հասցեական վերահսկողությունը» ու մնացած «վիճակը վերահսկող» պնդումները ճշմարտություն էին, խնդիրը «ուռճացված», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանը ինչի՞ փակեցիք: Ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակաբանության, ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման եւ մնացած տեսությունները նոր սկսեցիք կարդալ, ու եթե ստուգող չլիներ, վատ աշակերտի պես ոչ էլ կկարդայիք: Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս եւ բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով եւ ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում եւ իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով՝ եզրակացությունները թողնում եմ ձեզ, լուսանկարներն էլ՝ թեւթեւ հուշում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր