1692 դիտում
21:42 23-10-2019
Տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու». Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»
«[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/10/23/%C2%AB%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%A9%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6-%D6%87-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%A7%C2%BB-%D4%B1%D6%80%D5%A1-%D5%8D%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%87-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%84%D6%80%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/901926]Փաստինֆո[/url]»-ն զրուցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:
[b]-Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։
[/b]
-Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։
[b] -Ի՞նչն է նման վստահության պատճառը։
[/b]
-Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։
[b]-Բոլոր դեպքերում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց։
[/b]
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/10/23/%C2%AB%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%A9%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6-%D6%87-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%A7%C2%BB-%D4%B1%D6%80%D5%A1-%D5%8D%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%87-%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%84%D6%80%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/901926]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
15464 դիտում
21:48 12-11-2020
Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու․ Իշխան Սաղաթելյան
8866 դիտում
22:21 23-02-2020
Արման Սաղաթելյան. Լրջացեք, տղե՛րք
Այս բաժնից
808 դիտում
17:31 06-01-2025
Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
946 դիտում
16:53 06-01-2025
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
751 դիտում
16:33 06-01-2025
Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան