211652_close_icon
views-count20119 դիտում article-date 19:16 23-02-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 07:50-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 29-ամյա Արամ Հ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 860 OM 61 համարանիշի ավտոմեքնայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167 կմ հատվածում բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Զարդթուր Հ.-ի վարած «Վոլվո» մակնիշի 79 E 193-10 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 33-ամյա Սևակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր