Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայում մահացել է կորոնավիրուսից վարակված երկրորդ հիվանդը: Խոսքը գնում է Լոմբարդիայի բնակչուհու մասին: Համաձայն Իտալիայի առողջապահության նախարարության, մահացածը կարող էր ծանոթ լինել Կոդոնյո քաղաքի 38-ամյա տղամարդու հետ: Վերջինս նույնպես վարակվել է կորոնավիրուսով և ներկա պահին ծանր վիճակում գտնվումէ հիվանդանոցում:
Նշենք, որ վերջին օրերին Իտալիայում միանգամից հիվանդության միանգամից մի քանի դեպք է հայտնաբերվել: Միայն ուրբաթ օրը հայտնի է դարձել 16 նոր հիվանդների մասին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29-ի:
Վարակի բռնկման էպիկենտրոնը Կոդոնյո փոքրիկ քաղաքն է: Վարակի տարածումը կանխարգելելու համար Լոմբարդիայի շրջանում արգելել են զանգվածային միջոցառումները և ակտիվ առևտուրը: Թույլատրվում է գնել միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են: