21203 դիտում
12:36 23-08-2021
Հունաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացու՝ կորոնավիրուսից մահվան 2-րդ դեպքը
Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած մարդու մահվան երկրորդ դեպքը: Հաղորդում է ria.ru-ն, հղում անելով Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:
Օգոստոսի 22-ի գիշերը Զակինտոս կղզու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահացել է 77-ամյա մի տղամարդ: Նա կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունք էր ընդունվել հուլիսի 30-ին, օգոստոսի 10-ից միացված է եղել արհեստական շնչառության սարքին, հաղորդել է հեռուստաալիքը:
«Տղամարդը պատվաստում ստացել էր, բայց նրա իմունիտետը չափազանց թույլ էր շատ լուրջ հիմնական հիվանդության պատճառով, որի դեմ, հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն, նա ստացել է ուժեղ ներգործող դեղամիջոցներ, որոնք զգալիորեն ազդել են պատվաստանյութի արդյունավետության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած և հիմնական հիվանդություններ չունեցող հիվանդի մահվան առաջին դեպքի մասին օգոստոսի 16-ին հայտնել է Սալոնիկի «Պապանիկոլաու» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի երկրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը:
Նա դա բացառություն է համարել: Հունաստանում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3 հազար դեպք:
Օգոստոսի 22-ի տվյալներով, երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվել է գրեթե 560 հազար մարդ, մահացել է 13 հազար 384 մարդ:
Մոտավորապես 11 մլն բնակչություն ունեցող երկրում արվել է կորոնավիրուսի դեմ 11,15 մլն պատվաստում: Առնվազն մեկ չափաբաժին ստացել է 5,9 միլիոն քաղաքացի, լրիվ պատվաստվել է 5,61 միլիոնը։

Նմանատիպ նյութեր
22320 դիտում
11:43 02-02-2020
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս
5348 դիտում
23:33 15-02-2020
Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայում
Այս բաժնից
2353 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1207 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1171 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների