Ryanair-ի ղեկավարը հավելյալ հակաահաբեկչական ստուգումներ է պահանջել մուսուլման ուղևորների նկատմամբ
Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին տղամարդ մուսուլման ուղևորների շրջանում հավելյալ հակաահաբեկչական ստուգումներ է պահանջել անցկացնել։ Այդ մասին գրում է The Sun պարբերականը։
Վերջինիս հայտարարությունը մեծ դժգոհություն է բարձրացրել բրիտանական մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև խորհրդարանի մոտ, նրանք մեղադրել են Օ՛Լիրիին ռասիզմի մեջ։
Մասնավորորապես, Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը հայտարարել է, որ Օ՛Լիրին բաց կերպով հանդես է գալիս խտրականություն ցուցաբերելով և նա դա անում է ոչ կոնկրետ գիտելիքներ չունենալով, այլ բացառապես արտաքին տեսքից է որոշում՝ նմա՞ն է այս կամ այն տղամարդը մուսուլմանի, թե ոչ։
Նշենք, որ ընկերության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ 36-ամյա մուսուլման Սաֆիի Ամիրի Շեյխը 1 օր առաջ խոստովանեց, որ ծրագրում էր պայթեցնել Լոնդոնում Սուրբ Պողոս առաքյալի տաճարը։