211652_close_icon
views-count784 դիտում article-date 19:38 18-01-2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունը։

«Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի ծրագրերը։ Ղեկավարներն ստորագրել են համագործակցության հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի միջև», – գրված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ Թասմաղամբետովը Սիսոևին է հանձնել պարգև՝ ՀԱՊԿ II աստիճանի Պատվո նշան:

Նմանատիպ նյութեր