Եվրամիության գնացքներում ուղևորների ստուգումներ կիրականացվեն
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել է Եվրոպայում երկաթուղային տրանսպորտի անվտանգության ամրապնդմանն ուղղված նոր միջոցների մասին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին համաձայնություն է կնքվել մի շարք եվրոպական երկրների միջև` Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ:
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի նախարարները:
Արտակարգ գագաթնաժողովը նշանակվել է Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած հարձակումից հետո, երբ միայն ուղևորների ճիշտ գործողությունների շնորհիվ հաջողվել էր խուսափել մեծ թվով զոհերից: