211652_close_icon
views-count9020 դիտում article-date 15:07 22-02-2020

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իրանի հետ

Իրանի և Քուվեյթի միջև երկկողմ ավհաղորդակցությունը դադարեցվել է. պատճառը իրանական մի շարք քաղաքաներում կորոնավիրուսի տարածումն է։ Այդ մասին հայտնել է Քուվեյթի քաղավիացիան, փոխանցում է Ria Novosti-ն։ Նշենք, որ փետրվարի 21-ին իրանական իշխանությունները հայտնել են Կում, Արաք, Թեհրան և Գիլյան քաղաքներում վիրուսի հայտնաբերման մասին, դրանց հարուցած թոքաբորբից արդեն մահացել է 4 մարդ։ Բացի այդ, Քուվեյթն արգելել է այն անձնանց մուտքը երկիր, ովքեր վերջին 2 շաբաթվա ընթացքում այցելել են Իրան, իսկ Իրանից արդեն Քուվեյթ վերադարձած քաղաքացիները գտնվելու են կարանտինի մեջ։

Նմանատիպ նյութեր